Ի՞նչն է ամենապիտանի բանը

Ամենապիտանի բանը աշխարհում  խելքն է ու գիտելիքը: Խելքով կարող ես հարուստ լինե, իսկ առանց խելքի ո՛չ տուն կունենաս, ո՛չ էլ ուտելիք: Գիտելիքը կարևոր է ամեն տեղ: Եթե  բժիշկը գիտելիք չունի, նա չի կարող մարդկանց օգնել ու բուժել: Եթե ուսուցիչը չունի բավարար գիտելիքներ նա չի կարող երեխաներին կրթել, եթե արհեստավորը չունի մասնագիտական գիտելիքներ, նա չի կարող լավ վարպետ լինել ու պիտանի մարդկանց համաչ ու այսպես շարունակ: Առանց խելքի դու չես կարող իմանալ թե, որ ճանապարհով գնաս: Եթե մարդը առանց խելքի է ապրում նրա կյանքը անիմաստ է դառնում: Միակ բանը այս կյանքում, որ ոչ մեկ չի կարող մեզանից վերձնել, դա մեր գիտելիքներն են: