Բնագիտության հաշվետվություն

Ես սովորել եմ ծաղիկ տնկել և խնամել:
Ես մասնակցել եմ 4 ֆլեշմոբներին:
Ինձ դուր է եկել ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Մայիս

Նապաստակի և ճագարի համեմատությունը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 ՈՒտելու սնկեր և Թունավոր սնկեր

Ապրիլ

Բնագիտական փորձ

Մառտ

Գյուղատնտեսություն

Փետրվար

Բնագիտություն

Նապաստակի և ճագարի համեմատությունը

Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում:Նապաստակները ծնվելուց արդեն զարգացած են լինում, բրթով և բաց աչքերով, և մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում; այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից։ Նապաստակների տեսողությունը թույլ է, հոտառությունը՝ լավ է, լսողությունը՝ հրաշալի։ Բազմաթիվ թշնամիների (մարդգիշատից կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։

Սնվում է տարբեր խոտաբույսերով. խոտովհացազգի բույսերովբանջարեղեններովծառի կեղևով, և կարող է նշանակալի վնաս հասցնել; հատկապես սիրում է մաղադանոսկաղամբ և բողկ և այլն։

Գարնանը, զուգավորման շրջանից հետո, արուները պայքարում են էգերի համար. կանգնում են հետևի թաթերի վրա և մեկը մյուսին հարվածում է առաչիններով։ Ընդ որում նրանք կորցնում են իրենց ուշադրությունը, և այդ պահին նրանց կարող են տեսնել։

Ռուսաստանի տարածքում տարածված են ռուսակը և բելյակընապաստակ մանչուռսկիննապաստակ՝ տոլայը։
Նապաստակները և ճագարները փոքր, փափկամազ, երկարականջ գազանիկներ են: Սովորաբար, նապաստակների ականջներն ավելի երկար են,  մարմինը՝ ավելի զանգվածեղ, քան նրանց մոտ ազգակից ճագարներինը: Նապաստակներն ու ճագարներն այնքան նման են իրար, որ նրանց հաճախ շփոթում են. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում բոլոր երկարականջներին անվանում են ճագար:Խոտառատ դաշտերում, անտառներում, տափաստաններում ապրում է խոշոր (մարմնի երկարությունը՝ 50–60 սմ, կենդանի զանգվածը՝ 4–7 կգ) գորշ նապաստակը: Նրա գույնն ամբողջովին մոխրագորշ է, միայն փոքրիկ պոչի տակ է շլացուցիչ սպիտակ: Դա, ինչպես շատ կենդանիների, այնպես էլ նապաստակի ձագերի համար ազդանշան է. երբ նապաստակը բարձրացնում է պոչը, ձագերը նրան տեսնում են, երբ իջեցնում է, ասես տարրալուծվում է աշնան խոտերի մեջ կամ միաձուլվում խոտին: Ձմռանը վատ կլիներ նապաստակի վիճակը, եթե նա մնար մոխրագույն:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Ցուլը կոտոշներ ունի իսկ կատուն չունի:
    Շունը կծում է իսկ ձուկը չիկծում:
    Փիղը չոր է իսկ փանդան փափուկ:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Ֆաունա նշանակում է կենդանիների խումբ:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Ձու են տալիս միսկենդանիներ:

 ՈՒտելու սնկեր և Թունավոր սնկեր

                                       ՈՒտելու սնկեր
Ուտելի սնկեր, գոյություն ունի ուտելի սնկերի բազմաթիվ տեսակներ, աճեցված և հավաքված ամբողջ աշխարհում[1]։ Սնկերը ունեն յուրահատուկ համ և հոտ, դրանցից մի քանիսը նրբախորտիկներ են և ունեն շատ բարձր գին։

Հաշվվում է ուտելի սնկերի մի քանի հազար տեսակ։ Նրանց ճնշող մեծամասնությունը մսոտ Մակրոմիցետներ են, սակայն որոշները բույսերի և այլ սնկերի պաթոգեններ են։

  • Ձմեռային մեղրասունկ
  • Ամառային մեղրասունկ
  • Օղակաձև ստրոֆարիա
  • Այգու շամպինյոն
    Թունավոր սնկեր
    Սնկային թունավորումներ, օրգանիզմին սպառնացող վտանգավոր վիճակ, երբ թունավոր սնկերը որպես սնունդ անգիտակցաբար օգտագործվում են կերակրացանկում։ Սնկերի թունավոր լինելու հատկությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները՝ (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթե գդալի կամ գլուխ սոխիսխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի ճանաչելն է։
    Թունավոր սնկեր
    Սնկային թունավորումներ,օրգանիզմին սպառնացող վտանգավոր վիճակ, երբ թունավոր սնկերը որպես սնունդ անգիտակցաբար օգտագործվում են կերակրացանկում։ Սնկերի թունավոր լինելու հատկությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները՝ (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթե գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի ճանաչելն է։ Բովանդակություն

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Բնագիտություն

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդքիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Ոսկու մասին

Ոսկի (լատ.՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1К, L, M, N թաղանթները լրացված են։

Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է, tհալ=1064°С,tեռ=2947°С։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։

Բնագիտության- 1-ին ուսումնական շրջանի ամփոփում

Դեկտեմբեր
Աղբյուր, գետ, լիճ
Սեվանա լիճ
Բնագիտական փորձ(ջուրը վերածվում է սառույցի)
Նոյեմբեր
Ծովեր և օվկիանոսներ
Ավստրալիայի հայտնագործումը
Ճանապարհորդություններ Աֆրիկայով
Աֆրիկա
Բնագիտական փորձ