Մայրեն Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    Վիլյամ սարոյան
    Վիլյամ Սարոյան (օգոստոսի 311908[1][2][3][…]ՖրեզնոԿալիֆոռնիաԱՄՆ[4] – մայիսի 181981[1][2][3][…]ՖրեզնոԿալիֆոռնիաԱՄՆ), ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆԿալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր[5]։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

    Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    Որ պետք է բարի լինես
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
    Գիրքը շատ հետաքրքիր էր նա շատ լավն է անքան հետաքրքիր է որ չգիտեմ ինչ ասել:

Caffee🍹🧁

Next, please! What would you like?
Can I have a Pizza, please?
A big Pizza or small Pizza?
Big Pizza, please.
Anything else?
Yeah, I’d like some lemon cake.
Would you like a drink?
Yes, can I have a banana juice, please?
OK, so that’s one big Pizza, one lemon cake and a banana juice. What’s your table number?
Table 9. How much is that?
Two thousand Armenian Drams.
Here you are.
Thank you

 

Մաթեմատիկա

  1. 164. Հաշվիր արտահայտության արժեքը:
    ա) 45342:6×7-(56452-4084):8-46253=100
  2. 56452-4084=52368
  3. 52368:8=6546
  4. 45342:6=7557
  5. 7557×7=52899
  6. 52899-6546=46353
  7. 46353-46253=100

բ) 45344:4×42-(345668-14095:5)=133263

  1. 14095:5=2819
  2. 345668-2819=342849
  3. 45344:4=11336
  4. 11336×42=476112
  5. 476112-342849=133263

165.Մեծ միավորներից մեկը  արտահայտիր փոքր միավորով:

Ա)20օր 12 ժ=19օր36ժ

21ժ 15ր=20ժ79ր

45ր 18վ =44ր78վ

բ)32կմ 6մ =31կմ1006մ

11մ 8սմ=  10մ108սմ

33մ 6դմ= 32մ16դմ

Գ)2տ5ց=1տ1005ց

23ց15կգ=22ց 115կգ

32կգ50գ=31կգ1050գ

 

 

  1. Հաշվիր օգտվելով գումարման զուգորդական հատկությունից:
    ա) 700+630+70=70+630+700=1400
    120+800+200+40=800+200+120+40=1160
    5440+60+493+7=493+7+5440+60=6060
    բ) 415+392+8=392+8+415=815
    330+700+300+15=700+300+15+330=1345
    4550+50+395+5=395+5+50+4550=5000
  2. ա) Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225 մ-ով մեծ է մյուսի մակերեսից: Որքան է հողավասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց ընդհանուր մակերեսը 2445 մ է:
    Լուծում
    2445-225=222
    2220:2=1110
    1110+225=1335
    Պատ.՝ 1110  1335
    բ) Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան դեղդի համար Նա որքան վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե այդ գնումների համար ընդամենը վճարեց 2650 դրամ:
    Լուծում
    2650-450=2200
    2200:2=1100
    1100+450=1550
    Պատ.՝ 1100, 1550

 

 

 

Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Երկրորդ մաս

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
հարցում, զիջում, մազերով, ծածկված,  ուշադրություն, գործնական, հոգեկան, կուզի, կթողնի, ապահովության, ոռոգման, կորած, չգիտեի, կլինեմ, մտահոգված, առավոտյան, կուզեի, կիմանաս, մենությունից, որդիներ, ազնվության:

2. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին
Մուրադը կյանքը սիրող և վայելո էր նրան բոլորը խելառ էին անվանում սակայն նա շատ բարի ու հոգատար էր:

Հայրենագիտություն

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[7][8]։ 2018 թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են ԹեյշեբաինինՇենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[9]։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[10]։Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ[11] Քաղաքապետը Հայկ Մարությանն է:Երևանը ունի 12համայնք:Կլիման բարեխառն ցամաքային է:

Հայրենագիտություն

  • ի՞նչ կլիներ եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքարից
    Նա կթագավորեր ազնիվ ու երկիրը կբարգավաճեր նա նորից կամուսնանար և  կունենար որդի
  • ո՞վ կհաջորդեր Մհերին
    Իր որդին
  • ո՞ւմ հետ կամուսնանար
    Կամուսնանար գեղեցկուհի Անահիտի հեը
  • ո՞րդի կունենային, թե՞ դուստր
    որդի
  • ինպե՞ս կանվանեին,
    Գագիկ
  • ի՞նչ դեպքեր տեղի կունենային երկրում:

Երկրում կշատանայն ծառերը կբարցացնեն աշխատավարցները և պատերազմներ չեին լինի:

,Палочка-выручалочка

,Палочка-выручалочка’’

  1. Кто главные герои этой истории?

а) Медведь и Волк
б) Заяц и Еж
в) Лисица и Петух

  1. Что поднял по дороге домой Еж?

а) яблоко
б) палку
в) старый ботинок

  1. Как палочка-выручалочка помогла Ежу в первый раз?

а) помогла найти гриб под ворохом листьев
б) Еж опирался на нее, когда уставал идти
в) помогла перебраться через ручей

  1. Как палочка-выручалочка выручила друзей во второй раз?

а) помогла отбиться от Волка
б) вытянула Зайца, который чуть не утонул в болоте
в) помогла вернуть птенца в гнездо

  1. Какое название палочке-выручалочке дал Еж, когда с ее помощью они вернули птенчика в гнездо?

а) палочка-выручалочка- по – врагу-ударялочка
б) палочка-выручалочка-наверх- поднималочка
в) палочка-выручалочка- через -всё – скакалочка

  1. От какого хищного зверя спасла Зайца палочка-выручалочка?

а) от Волка
б) от Медведя
в) от Лисицы

  1. Сколько раз палочка-выручалочка помогла друзьям?

а) два
б) четыре
в) один

  1. Продолжи фразу: «Тут все понял Заяц: — Верно ты сказал: важна не палка, а …»

а) умная голова да доброе сердце
б) сильные руки
в) быстрые ноги

 

Մայրենի Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

երկար ճանապարհ

մեծ ձուկ

զայրացած նավաստի

հետաքրքիր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել
արծաթով պատված-արծաթապատ

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ որ ցանես, այն կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզմի կտռածը չի լավանա:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարից շինված
անուշա համ-անուշ հոտով
ծաղկազարդ-ծաղիկներով զարդարված
անտուն-առանց տուն

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-անխելք
խոսել-չխոսել
բարի-չար
ամեն ինչ-ոչինչ
օգուտ-անօգուտ

 

Մաթեմատիկա

210.Հաշվիր օգտվելով բազմապատկումն հատկությունից:
ա) 8x70x5=5x8x70=2800
5x5x6x4=5x4x5x6=600
5x5x5x4x4x4=5x4x5x4x5x4=8000
7x7x7x0x6x6x6=7x6x7x6x7x6x0=0
բ) 6x30x5=6x5x30=900
3x70x10x2=70x10x2x3=4200
6x6x6x5x5x5=6x5x6x5x6x5=45000
8x8x8x0x9x9x9=8x9x8x9x8x9x0=0
գ) 6x(50×7)=50x7x6=2100
5x(80×90)=80x90x5=260
(8×8)x5=8x8x5=320
(8×24)x0=8x24x0=0

211.Առանց հաշվելու ասա, թե որ արտադրյալներնեն են հավասար:
5x24x16=5x(6×4)x16=5x8x2x24
8x30x18=8x10x3x18=8x30x(9×2)
6x20x8=6x(4×5)x8=48x2x10
212. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=5:
ա) 5x(20×43)=4300
5x(36×200)=36000
բ) 20x(5×63)=6200
200x(17×5)= 17000
գ) 22x(5×0)=0
218x(0x5)=0

 

213.Արտահայտիր նշված միավորներով:
ա) 5ժ=18000վրկ
8օր=11520ր
7ժ18ր=25308վրկ
5օր18ժ18ր=43326ր
բ) 7կմ=700000սմ
6կմ=60000դմ
2կմ2դմ=200020սմ
6կմ300մ=63000դմ
գ) 7կգ=7000գ
6ց=600000գ
2տ2ց=2200կգ
6տ8ց7կգ=6807կգ