Գործնական քերականություն


  1. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:
    Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարդ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ:
  2. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
    Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին:

136. Կետերը փոխարինի՛ր  ձ, ծ կամ ց տառերով:
Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակած, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

  1. Տրվածբառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
    Զմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեք:
    Տատիկս ինձ նվիրեց զմրուխտե թևնոց և ասաց.- ես երբ փոքր էի, թխկի ծառի մոտ հենց այդ նախշուն զմրուխտե թևնոցը գտա: Հենց մյուս օրը մենք գնացինք կենդանաբանական այգի և տեսանք կխթարին, որը տեսել էինք նախկինում: Իմ բախտը բերեց, որովհետև ինձ համար գնեցին իմ սիրելի ողկույզները, որի վրա կար մի քանի ճեղք: Հայրիկս ինձ տվեց կողպեք:
  2. Տրվածբառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
    Գաղտնիք, սանդուղք, ճեղքել, խախտել, վախկոտ, տախտակ, եղբայր:
    Մայրիկս ինձ պատմեց մի գաղտնիք: Տատիկիս տան  սանդուղքը ճեղքվել էր: Գիշերվա լռությունը խախտվեց կայծակի ուժեղ ձայնից: Ես գտա վախկոտ եղբայրներին, որոնք թաքնվել էին տախտակի ետևում:
  3. Կետերը փոխարին՛ր  ղ կամ խ տառերով:
    Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմաղք, աղբյուր, պղտոր,դժողք, դրախտ, զմրուղտյա, եղբայր, անվախճան, ողկույզ,մղկտալ, տաղտակ, թաղտ, աղտոտել:
  4. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
    Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆ ալտ:
    Այսօր մենք ավտոմեքենաով գնացինք հարավային Ամերիկայում գտվող մի նավահանգիստ: Ճանապարհի ասֆալտը նոր էին վերանորոգել: Սակայն մենք շատ հիասթափվեցինք, քանի որ օվկիանոսի ափը ամբողջ   ությամբ նավթով էր պատված: Տատիկս ասաց.- Օ՜ֆ այս ինչ են արել: Իսկ ես ասացի.- Ու՜ֆ, ախր այդքան ճանապարհ ենք եկել, որ լողաինք:
  5. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:
    Հարավ, ավտո, ասֆ ալտ:
    Հարավային ավտոճանապարհը փակ է, քանի որ շինարաները ասֆալտապատում էին այն:
  6. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: (գիրկ, գիրք)
    Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
    Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
    Հորթը տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)
  7. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
    Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
    Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
    Հաչող շունը կծան չի լինում: (հաջող, հաչող)
    Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
    Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
  8. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
    Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
    Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
    Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
    Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
    Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
  9. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներովԸնտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր (մեկ):
Մինչև ե՞րբ պիտի թաքուն (գաղտնի) պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ (ավարտվեց):
Օդանավի իջնելը (ցած գնալը) ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին (խնդալ)ու լիաթոք ծիծաղում:
Եղնիկի ձագը (ճուտ)մորն էր փնտրում:

  1. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներովԸնտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Հորեղբորս տղան (որդին) մրջյուններով շատ է հետաքրքրվում:
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից (հարևան) միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիս կանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ թշնամիներ (ոսող) ունեն, դրանք խոշոր ճանճերն են:
Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհորդում  (ճամփորդություն) են մայրամուտին և գիշերը:

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր  ճի՞շտ ես գրել:

Վերջում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնցաթյան թիթեռն իրենց վրա, կչկչալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

  1. Բացատրի՛ր«Ուղղագրություն» և«Ուղղախոսություն» անունները:
    Ուղղագրություն- Բառերը ճիշտ գրելու համար են:
    Ուղղախոսություն-Բառերը ճիշտ արտասանելու համար են:

Բառասկզբում լսվող է-ն է տառով է գրվում: Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են բառերը:
Բառասկզբում լսվող օն օ տառով է գրվում:
Բացառություն է կազմում ով (ովքեր) բառը:
Բառամիջում է  և օ հնչյունները է և օ տառերով են գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառեր են:
Բառամիջում ո և ե տառերը օ  և է ենկարդացվում, եթե դրանց նախորդում է բաղաձայն հնչյուն, վօ և յէ են կարդացվում, եթե նախորդում է ձայնավոր հնչյուն: Բառամիջում բ, գ, դ, ձ, ջ տառերը համապատասխանաբար կարոդ են կարդացվել պ, կ, տ, ծ, Ճ  կամ փ, ք, թ,ց,չ: 
Բառամիջում ղ, վ տառերըհամապատասխանաբար կարող ենկարդացվե
Բազմիմաստ բառեր
Բառն ունի իմաստ և ձև: Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը
կոչվում են բազմիմաստ բառեր:
Հոմանիշներ
Իմաստով մոտ բառերը կոչվումեն հոմանիշներ:
Հականիշներ
Իմաստովհակառակ բառերը կոչվում են հականիշներ:

Համանուններ
Գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ:

Բառի կազմությունը
Ըստ կազմության բառերը լինում են պարզ և բաղադրյալ:
Միայն մեկ արմատից կազմված բառերը կոչվում են պարզ:
Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված բառերը կոչվում են բաղադրյալ:

Միշտ չէ, որ բառերը գրվում են այնպես, ինչպես հնչում են: Ուղղագրական և ուղղախոսական կանոնները բառը ճիշտ գրելու և արտասանելու համար են: