Ճամփորդություն դեպե Բջնի գյուղ

Մենք այսօր դասարանով ուղևորվեցինք դեպի Բջնի գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում, իսկ Բջնի բերդը գտնվում է Հրազդանի գետի կիրճում:

Մենք հաղթահարեցինք Բջնի բերդի բարձունքը, որից հետո իջանք գետի ափը: Այնտեղ նախաճաշեցինք, մի փոքր հանգստացանք  ու խաղեր խաղացինք:
Մի փոքր հանգստանալուց հետո ուղևորվեցինք  դեպի Բջնի սբ. Աստվածածին վանքը:
Վանքում մենք երգեցինք:
Շատ գեղեցիկ էր բնությունը, ես կցանկանաի նորից գնալ Բջնի գյուղ:

The Children In The Forest

Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

The girl wants to go into the forest too. So they put their books on the grass and go into the forest. They see a squirrel. The boy says:

«Little squirrel, come and play with us”.

«I have no time”, says the squirrel. “I must get nuts. I must get ready for the winter. I cannot play with you.”

Then the children see a bee. The boy says:

“Little bee, come and play with us”.

“I have no time”, says the bee. “I must make honey. I cannot play with you.”

The dove says: “ I cannot play with you. I have no time. I must make a nest for my babies.”

Nobody wants to play with the children.

So they go to the river. They say to the river,”You don’t work. You come and play with us”.

But the river says: “I cannot play with you.  I work all day. I give water to the fields. I give water to the flowers. I give water to the squirrel, to the bee,  to the dove and to girls and boys like you. Go away. You go to school.”

The children go to school. On the way home, they go into the forest again.

The squirrel says to the children:

“Work is over. School is over. Let’s play now.”

The bee says,”Work is over. School is over. Come and play with me now.”

Առարկա, հատկանիշ, գործողություն բառեր

Առարկա-խաչ, գնդակ, ծայր, նշան, ձու ձմեռ, սանձ, քաղաք,ռուսաստան
հատկանիշ- երկար, հրաշալի, արագ, փոքրիկ
գործողուծյուն- հոգնեց, սայթաքել, փնտրել, գիշերել, ցցվել, ծածքվել, խրխնջալ, խղճալ, երկարել, չիմանալ
Ինչ- տանում, գյուղ, դաշտ, թուփ, ծառ, ձի, ժամանակ,
Ինչպիսի-խրխնջոց,  երկիար,

 

Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե?ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։

Իսկ ձի՞ս ինչ եղավ։

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։

Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։

Իսկ որտե՞ղ է։

Խրխնջոցը վերևից էր լսվում։

Ես բարձրացրի գլուխս Ա ինչ…

Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։

Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։

Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։

Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։

Ի՞նչ անել։

Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։

Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։

Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

Մաթեմատիկա

  1. Ա․ Խանութը ստացավ երկու արկղ լոլիկ ։ Առաջին արկղում կար 80 կգ լոլիկ, երկրորդ արկղում՝ 2 անգամ ավելի։ Դրանից վաճառվեց 125 կգ լոլիկ։ Ինչքա՞ն լոլիկ մնաց խանութում։

Լուծում
80×2=160
160+80=240
240-125=115

Պատ․՝115կգ

 

Բ․ Սրճարանը ստացավ երեք տուփ թխվածքաբլիթ։ Առաջին տուփում կար 80 թխվածքաբլիթ, երկրորդ տուփում՝ 2 անգամ քիչ, քան առաջին տուփում։ Երրորդ տուփում կար այնքան թխվածքաբլիթ, որքան առաջին և երկրորդ տուփերում միասին։ Դրանից վաճառվեց 110 թխվածքաբլիթը։ Քանի՞ թխվածքաբլիթ մնաց։

Լուծում
80:2=40
80+40=120
120+80+40=130

Պատ․՝130թխվացքաբլիթ

 

Հին ասացվածքները

Մի քաղաքում, որի սովորույթների և ավանդույթների մասին ես ձեզ դեռ կպատմեմ,  անհետաքրքիր, ես կասեի՝ պարզապես հնաոճ մի շենք կա: Դա Հին ասացվածքների Ասացվածքանոց է:  Այս Ասացվածքների տանը  հանգստանում են Հին ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ են եղել, առույգ, բայց  հիմա արդեն դա հետաքրքիր չէ:  Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ի՜նչ հանգստանալ, մի գլուխ լեզվին են տալիս ու անընդհատ վիճում են:
_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,_հայտարարում է ասենք մի տիկին Հին ասացվածք:
_ Ասելով չի, անելով է,- հակաճառում են նրա ընկեր-հարևանները:
_ Խելքի բան է. Կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Եվ ընդհանրապես, որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես, – մրթմթում է մի Ծերունի ասացվածք:
_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,- լուրջ-լուրջ խոսում է  մի ուրիշ  Ծեր ասացվածք:
_ Ի՜, ո՛վ է ասում,- մեջ է ընկնում  մի այլ Հին ասացվածք: _ Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:
_Գեղ կանգնի, գերան կոտրի,-  լսվում է մեկի ձայնը:
Սրա հետ էլ մեկը չի համաձայնում.
_Ամեն մարդ իր բաժին գործն է անում,   իր բաժին երկինքն է պահում: Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է:
Հին ասացվածքները մի պահ  ձայները կտրում են: Հետո Ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
_ Մեկ է՝ խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:
Ինչպես տեսնում եք, Հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն իրար հետ:
Ասենք  ծեր ասացվածքներից մեկն ասում է.
_ Ճտերն աշնան են հաշվում:
Մյուսն անպայման չի համաձայնում.
_Լավ սկիզբը գործի կեսն է:
Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում է, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:
_ Ինչ ուզում ես ասա, ամեն մարդ իր տան թագավորն է,- ասում է մեկը:
_Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:
Սրան էլ հակաճառում են բոլորը:
Ես սկսում եմ նրանց խղճալ: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա (շատ բանի չես հասնի), որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելացի, լուսավոր գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք:

Մաթեմատիկա և մայրենի

  1. Լրացնու՛ պակասող թիվը։ 

    4 օր 5 ժամ  = 101 ժամ

    3 շաբաթ 5 օր  = 26օր

    2 տարի 6 ամիս = 30 ամիս

    4 ժամ 15 րոպե= 255րոպե

    3 րոպե 15 վայրկյան = 195վայրկյան

2 ժամ 15 ր  = 125րոպե

  1. Լուծի՛ր խնդիրները։ 

Ա․ Գնացքը մեկ ժամում 52 կմ է անցնում։ 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում
52×3=156

Պատ․՝ 156կմ

Բ․ Հեծանվորդը մեկ ժամում 20 կմ է անցնում։  5 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում
20×5=100

Պատ․՝ 100կմ

Գ․ Մոտոցիկլավարը 500 կմ ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, եթե մեկ ժամում 100 կմ է անցնում։

Լուծում
500:100=5

Պատ․՝ 5ժամ

 

Մայրենի՝

  1. Հարցերին պատասխանեք և ստացեք բառակապակցություններ 

Ինչպիսի՞ գնդակ – փոքրիկգետակ

Ինչպիսի՞ մարդ- կատակասերմարդ

Ինչպիսի՞ մեքենա- շքեղմեքենա

Ինչպիսի՞  համակարգիչ- թանգհամակարգիչ

Ինչպիսի՞ շենք-բարձրահարկշենք