Ազգային պարերքներ


Հանինա

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:

Խորոտիկ նոր հարս դառնաս,Ջանինա, նինա, նինա,Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Լորիկ

Առավոտյան փչեց հով,Արտը ծփաց, դարձավ ծովԱրտիս միջից թռավ լոր,Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.Այ լորիկ, ջան լորիկԿլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարիԱրտս ցանել եմ գարիՈւր որ գնաս, շուտ արի,Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.Այ լորիկ, ջան լորիկԿլորիկ ու թմբլիկ:

Խորոտ էր, կոլոտ էր

1. Խորոտ էր, կոլոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

2. Իմ խորոտ, իմ սիրուն,

Հազար էրնեկ քո տիրուն: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

3. Ալամ աշխարհ վկա,

Քեզեն լավը չի ճարվի: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

4. Յարիս դրի ճամփան,

Ափսո՜ս, չասի իրան բան: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

5. Հենց ծագի արևը,

Քեզի ղրկեմ բարևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

6. Իմանամ՝ իմ յարն ես,

Առնեմ, ելնեմ վերևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Ախչի, անունդ Արմիկ,

Խալըդ՝ սև, թուշըդ՝ կարմիր: — 2 անգամ

Կոմիտասյան օրեր

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,Հո~յ Նազան իմ, Նազան իմ,Ինձ համար աղունիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:Գըլխիս վըրով պըտիտ տուր,Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Նախշուն թև թիթեռնիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Էսօր ուրբաթ է

Էսօր ուրբաթ է, պաս է,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Սըրտիկ արծաթե թաս է,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Աշխարհ մարդուն չի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջանԾառի թըփեր դողալեն,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Աշխարհ մարդուն չի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Ղարիբ տըղեն երերուն,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Աշխարհ մարդուն չի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Երևան բաղ եմ արել

1.Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ. Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

2.Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

2.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Բոբիկ ջուր մի էրա

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
  1. Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

2.  Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

3.  Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարաՓուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

 

4.  Ես ծարավ եմ, ջուր չկա, բոբիկ ջուր մի էրա,Սարերին աղբուր չկա, բոբիկ ջուր մի էրաՓուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

  1. Ես ղուշ եմ թևս դեղին, բոբիկ ջուր մի էրա,

Ման գուկամ նանիս գեղին, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

  1. Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,

Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Զատկական ծիսական երգ՝ «Յալալի»

Յալալի, տերն հարություն է առել,Յալալի, հավը կարմիր է ածել,Յալալի, Պողոսն երազ է տեսել,Յալալի, Պողոս, երազդ ի բարի,Յալալի, շնորհավոր Ձեր Զատիկ,Յալալի, Ձեր Զատիկն ու մեր Զատիկ։

Յալալի, ախպերս ուր է, ուր է,Յալալի, պառկել բաղչան ի քուն է,Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,Յալալի, ջուր վերևոք անցել է,Յալալի, նըխշուն բարձը թրջել է,Յալալի, ախպորս քնից հանել է,Յալալի, ախպեր, ելի էդ քնից,Յալալի, գինի խմի էս գավից,Յալալի, գինին անապակ խմի:Յալալի․․․

Հանիզան

Էն դիզան, բետ – բետ դիզան, տեսեք էն ո՞րն է:Էն դիզան, բետ – բետ դիզան` գեղի ռեսներն են:

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է:Ճնճղներ ճըլվըլալեն` էն տիրացուքն են:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է:Էն արև, երկնուց արև` էն թագավորն է:

Էն լուսին ամպերու մեջ, տեսեք էն ո՞րն է:Էն լուսին ամպերու մեջ` էն թագուհին է:

Ցախավել իդև դռան, տեսեք էն ո՞րն է:Ցախավել իդև դռան` էն մըշակներն են:

Շունն էկավ պարկն ի բերան, տեսեք էն ո՞րն է:Շունն էկավ պարկն ի բերան` գեղի գզիրն է:

Մուկն էկավ ալրաթաթախ, տեսեք էն ո՞րն է:Մուկն էկավ ալրաթաթախ, էն ջաղացպանն է։

Դիզա- գյուղ

Հա նինա

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Տերընդեզ ծեսի մասին

Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

կրոնաժող․ հնավանդ տոն։ Սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Կրոն. ավանդության համաձայն՝ Տիրամայր Մարիամը ծիսական այդ արարողությունը կատարել է որդու ծննդյան օրից՝ հունվարի 6-ից (հուն. և լատին. եկեղեցիներում՝ դեկտեմբերի 25-ից) 40 օր անց՝ փետր․ 14-ին (հուն, և լատին, եկեղեցիներում՝ փետր․ 2-ին)։ Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տ․» անվանումը)։ Տ–ի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ևն։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժող․ անվանումը)։

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

 

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ ԵՐԳ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Ճղներդ իրար մի՛ տա,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, –
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, –
Սրտիս խնդում ծովն ընկավ:
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

Ազգագրական երգ

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Սուրբ Ծննդյան Ավետիսներ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Այսօր տոն է Սուրբ ծննդյան, ավետիս,

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս,
Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի՛ կենաք հետ մարդու խռով, ավետիս,
Եվ մի՛ նայիք խիստ խոժոռով, ավետիս,
Ողորմությո՛ւն արեք սիրով, ավետիս,
Եվ խոսեցե՛ք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք զձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, ավետիս,
Ձեր հեռավորք գային շուտով, ավետիս,
Եվ ձեր ոչխարը՝ հոտերով, ավետիս,
Կարասը ձեր լցվի գինով, ավետիս,

Եվ տունը ձեր՝ շեն բարիքով, ավետիս: