Նապաստակն ու փղիկը

Հեռավոր մի անտառում իրար կողք կողքի ապրում էին նապաստակն ու փղիկը: Նապաստակն ամբողջ օրը փղի կնճիթի հետ էր խաղում, իսկ փղիկը նապաստակի վրա չէր ջղայնանում, քանի որ նրանք ընկերներ էին:

Իմ ընկերը

Նատալին իմ ամենալավ  ընկերն է: Ես նրա հետ ծանոթացել եմ երկու տարի առաջ` Սոֆի Դևոյանի անվան պարի դպրոցում: Ես նրա հետ ընկերացել եմ, որովհետև նա բարի է, գաղտնապահ է, ընկերասեր է,շատ գեղեցիկ է և շատ հումորով: Այսքանը իմ ամենամոտ ընկերուհու մասին:

Լացկան աթոռը

Կար չկար մի Աթոռ կար: Ամբողջ օրը խեղճ Աթոռին չարչարում էին, այստեղ այնտեղ էին տանում, վրան ծանր իրեր էին դնում:
Չդիմանալով տանջանքներին ամբողջ օրը լաց էր լինում:
Մի օր Սեղանը նկատեց և ասաց.
-Այ ընկեր ինչու՞  ես լալիս:
-Ախր էլ չեմ դիմանում:
-Լացելու փոխարեն ոտքերդ մարզիր, որ ուժեղանաս:Ես քեզ կօգնեմ: Մենք ամեն առավոտ կմարզվենք միասին:
Մեկ ամիս անց աթոռն արդեն շատ ուժեղ էր և այլևս չէր վախենում ծանրությունից:

Իմ ձեռքբերումները

Բարև ձեզ, ես Լանան եմ, Հարավային դպրոցի 2-րդ դասարանից: Ինձ համար ամենակարևորը ձեռքբերումն այն էր, որ տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Կրթահամալիրում ես սովորեցի տեխնոլոգիական հմտություններ` paint ծրագիր, outlook-ից օգտվել, Word-ով տեքստ հավաքել: Կարդացի տարբեր հեղինակների հեքիաթներ և ստեղծագործություններ` Ա. Խնկոյան, Հ. Թումանյան, Լ. Քերոլ, Դ. Բիսետ, Ջ. Ռոդարի: Սովորեցի բազմապատկում և բաժանում, ինչպես նաև դրանցով կազմված խնդրներ լուծել: Բացի նոր գիտելիքներից, ես իմ դասարանի հետ տարբեր արշավների մասնակցեցի, եղանք տարբեր հետաքրքիր վայրերում: Ես շատ եմ կարոտել իմ դպրոցը և իմ դպրոցի առօրյան: