Մաթեմատիկա

  1. Հաշվումները կատարե՛ք միկրոհաշվիչով.
    ա) 6095 + 8127=14222
    բ) 12448 + 953=3401
    գ) 2662– 1771=891
    դ) 37097– 28456=8641
    ե) 23 ⋅ 913=29216
    զ) 358 ⋅ 72=25776
    է) 7448 ։ 98=76
    ը) 95232 ։ 256=372
    577. Լուծե՛ք թվաբանական խաչբառը.
    Անկյունագծերով
    Ա. Թիվ, որից 80603 հանելու արդյունքը գրվում է միևնույն թվանշանով։
    Գ. 18757‐ի բաժանվող թիվ։
    Հորիզոնական
    Ա. Թիվ, որի կարգերում գրված թվերը հաջորդաբար 1‐ով փոքրանում են։
    Գ. Թիվ, որի կարգերում գրված թվերի գումարը 13 է։
    Ուղղաձիգ
    Ա. Ամենամեծ հնգանիշ թիվը։
    Բ. Թիվ, որին 1331 գումարելու արդյունքը գրվում է միևնույն թվանշանով։

    579. Ունենք 137, 254, 66, 197, 1235, 11, 5, 42 թվերը։ Այդ թվերից կազմե՛ք չորսական թիվ պարունակող երկու այնպիսի խումբ, որոնցից առաջինի յուրաքանչյուր թիվ փոքր լինի երկրորդի ցանկացած թվից։
    4321 առաջին խումբ
    9765 երկրորդ խումբ

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:

Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

 

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

Կեսօր-կես-օր

Տանուտեր-տան-ու տեր

Սրտապատառ-սըրտ-ա-պատառ

Խնդումներես-խընդումն-երես, ուրախ դեմք

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

Կեսօրը կոտրվեց-կեսօրից հետո

Ճերմակին էր տալիս-սպիտակ գույնի էր նմանվում

Պատահեց նրան-հանդիպեց

Պահ տվավ-հանձնեց նրան

Աչք պահեինք-հետևեինք

Միտք էր անում-մտածում

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Մայրը ասում է, որ պետք է դու օգնես ուրիշներին, որ ուրիշներն էլ օգնեն քեզ:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը սկզբից շատ անտարբեր եղավ տատիկի և պապիկի խնդրանքին և չօգնեց նրանց, բայց երազում տեսավ մայրիկին և մայրիկի ասածը նա հասկացավ և արթնացավ և վազեց օգնելու այն տատիկին և պապիկին և իր կատարած բարիության համար նա գտավ իր կորած ուղտին: