Մաթեմատիկա

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

միավորների

տասնավորների

հարյուրավորների

հազարավորների

ոչ մի կարգում

  1. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

999

199

789

987

989

  1. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը

կմեծանա 2-ով

կփոքրանա 2-ով

կմեծանա 12-ով

կփոքրանա 12-ով

կմնա նույնը

  1. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

7

18

21

28

37

  1. 4075 > 4065 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

8

0

5

4

6

6 48-թվի   5/8  մասը կլինի

6

24

30

20

40

7  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

12

50

24

60

36

8 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

2500

2005

2055

2050

2000

  1. 44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

10

22

11

5

12

10 Գծագրում ներկված է պատկերի

5/9 մասը

4/9 մասը

4/5 մասը

4/10 մասը

4/12 մասը

  1. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
    999-99=900
  2. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
    17

13 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
24×7=168
98:2=49
168-49=119

14 AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

27սմ-8սմ4մմ=186մմ=18սմ 6մմ

  1. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:
    37
  2. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
    12+12+24+24=72
  3. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
    320-32=288
    288:2=144
    144+32=176
    Պատ՝.176կգ

 

 

Մայրենին

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    երգել, առաջին, վերադարձա, տնօրենի
  2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը / գործողություն ցույց տվող բառերը/ անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր:
    արտասվում, հայտարարեցի, թողեց, տանում էր
    Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
    Եսվախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

5.Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:
Իր մորը:

  1. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
    Երբ նրա մայրիկի վրա ծիծաղում էին:
    7. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

8.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
    Նա գիտեր, որ ի վերջո, դերասան է դառնալու:
  2. 7-10 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիր որևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: Այս 11-րդ առաջադրանքը առանձին տեղադրիր բլոգում:
    Առաջին անգամ
    Ես 2 տարի առաջ սովորեցի հեծանիվ վարելJ:Իմ մայրիկն էր սովորեցնում ինձ հեծանիվ վարել: Ես շատ-շատ ուրախ էի: Ես առաջին անգամ հեծանիվ վարելիս  ընկա հատակին, և ոտքս, ձեքս վնասեցի:Ես սովորեցի հեծանիվ վարել:Ես սովորեցնում էի իմ քույրիկին, որ նա սովորի հեծանիվ վարել: Վերջապես ես սովորեցի հեծանիվ վարել և քույրիկս սովորեցրի հեծանիվ վարել: Մենք շատ-շատ ուրախ ենք JJ: