Փոքրիկ Իշխանը

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ կուտի (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը նայեց (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ ամաչեցի (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)
գաղտնիք, վերջը, համարձակ, ջարդելով

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր —անվտանգ
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —ուժեղ
դ/ տգեղ —գեղեցիկ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  —ծաղիկներ
բ/իշխան  —իշխաններ
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր)
կուտի (ուտել), փորձում են (փորձել),  նայեց (նայել),  ամաչեցի (ամաչել)

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:(պատմողական)
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:(հարցական)

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)
— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)
Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Լռված հեղույսի պատճառով:

Մաթեմատիկա

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների
    գումարին:
    1) 9760 2) 9076 3) 9670 4) 9706 5) 97760:
    2. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
    1) 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով:
    3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
    1) կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով
    4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:
  2. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
    1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10:
    5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075<5085 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով
    անհավասարությունը ճիշտ լինի:
    1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
    6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
    1) 4626, 5319, 78427, 62436
    2) 78427, 62436, 5319, 4626
    3) 78427, 62436, 4626, 5319
    4) 4626, 5319, 62436, 78427
    5) 40346, 39999, 39998, 29999
    7. 1/10 ժամը րոպեներով արտահայտած կլինի
    1) 12 2) 6 3) 20 4) 30 5) 4:
    8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    1) 3550 2) 5530 3) 5035 4) 5553
    5) 5350:
  3. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
    1) 26 2) 18 3) 9 4) 30 5) 36:

    11. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:
    904-14=890
    890:10=89
    12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
    15
    13. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:
    39×6=234
    105”3=35
    234-35=199

  4. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի
    երկարությունը միլիմետրերով:
    6սմ 7մմ =67մմ
    8սմ 4մմ=84մմ
    67մմ+84մմ=151մմ
    15. Հաշվիր 3900+( 2100:3-12×50)արտահայտության արժեքը:
    3900+( 2100:3-12×50)=4000
    2100:3=700
    12×50=600
    700-600=100
    3900+100=4000
    16. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
    6+6+12+12=36
    36:4=9                                                  Պատ.՝9սմ
    17. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:
    300×8=2400
    5000-2400=2600                       Պատ.՝2600դ

Մայրենի

Պանրի կղզին

Ես մեղավոր չեմ, որ ինձ հետ այնպիսի արտասովոր բաներ են կատարվում, որ ուրիշների հետ երբեք չեն կատարվել։

Այդ նրանից է, որ ես սիրում եմ ճանապարհորդել և շարունակ արկածներ փնտրել, իսկ դուք նստում եք տանը և ձեր սենյակի չորս պատերից բացի, ոչինչ չեք տեսնում։

Օրինակ, մի անգամ ես հոլանդական մի մեծ նավով ուղևորվեցի հեռավոր ճանապարհորդության։ Հանկարծ բաց ծովում փոթորիկ բարձրացավ, որը մի րոպեում մեր բոլոր առագաստները պատառոտեց, կայմերը ջարդեց։

Կայմերից մեկն ընկավ կողմնացույցի վրա և փշուր-փշուր արեց։

Բոլորին հայտնի է, որ առանց կողմնացույցի նավ կառավարելը դժվար է։ Մենք ճանապարհը կորցրինք և չէինք իմանում, թե ուր ենք գնում։

Օվկիանոսի ալիքները երեք ամիս շարունակ մեզ այս ու այն կողմ գցեցին, իսկ հեաո տարան հայտնի չէ թե ուր։ Եվ ահա մի գեղեցիկ առավոտ մենք ամեն բանի մեջ արտասովոր փոփոխություն նկատեցինք. կանաչագույն ծովը սպիտակ դարձավ։ Քամին մի քնքուշ, շոյող հոտ էր բերում։ Մեզ համար այդ շատ հաճելի էր և ուրախալի։

Շուտով մի նվահանգիստ տեսանք և մի ժամից հետո այնտեղ հասանք։ Նավահանգստում ջրի փոխարեն կաթ էր։

Շտապ ափ դուրս եկանք և սկսեցինք ագահությամբ ծովից կաթ խմել։

Մեր մեջ մի նավաստի կար, որը պանրի հոտ տանել չէր կարող։ Երբ նրան պանիր էին ցույց տալիս, սիրտը խառնում էր։ Հենց որ ափ իջանք, այդ նավաստին իրեն վատ զգաց և գոչեց.

― Ոտատակիս պանիրը տարեք, ես չեմ ուզում, չեմ կարող պանրի վրա քայլել։

Ես կռացա և ամեն բան հասկացա։

Այն կղզին, որի ափին կանգնած էր մեր նավը, շինված էր հրաշալի հոլանդական պանրից։

Այո, այո, մի ծիծաղեք, ես զուտ ճշմարտություն եմ պատմում, կավի փոխարեն մեր ոտների տակ պանիր էր։

Զարմանալի չէ, որ այդ կղզու բնակիչները բացառապես պանրով էին սնվում։ Բայց պանիրը դրանից չէր պակասում, որովհետև ցերեկն ինչքան ուտում էին, գիշերն ուղիղ այնքան էլ աճում էր։

Կղզին ծածկված էր խաղողի վազերով, բայց այնտեղի խաղողը յուրատեսակ էր, բռիդ մեջ որ ճզմեիր, հյութի փոխարեն կաթ էր հոսում։

Կղզու բնակիչները բարձրահասակ ու գեղեցիկ մարդիկ են։ Նրանցից յուրաքանչյուրը երեք ոտք ունի։ Երեք ոտքերի շնորհիվ նրանք ազատ կանգնում են կաթի ծովի երեսին։

Այնտեղ հացը թխված է աճում, հենց պատրաստի ձևով, այնպես որ, այդ կղզում ոչ ցանում էին, ոչ հերկում։ Ես շատ ծառեր տեսա, որոնց վրա մեղրով կարկանդակներ էին կախված։

Պանրի կղզու վրա զբոսնելիս մենք յոթ կաթի գետ տեսանք, երկու էլ գարեջրի գետ՝ թանձր ու համեղ։

Խոստովանում եմ, որ գարեջրի գետերն ինձ ավելի դուր եկան, քան կաթի գետերը։

Կղզու վրա զբոսնելիս, առհասարակ, մենք շատ հրաշք բաներ տեսանք։

Առանձնապես ինձ զարմացրին թռչունների բները։ Դրանք շատ մեծ էին։ Օրինակ, մի արծվի բույն ամենաբարձր տնից բարձր էր. հյուսված էր բազմադարյան կաղնիների բներից։ Նրա մեջ հինգ հարյուր ձու գտանք, ամեն մեկը՝ մի մեծ տակառի չափ։

Մենք մի ձու կոտրեցինք, որի միջից մեծահասակ արծվից քսան անգամ ավելի մեծ ճուտ դուրս եկավ։

Ճուտը ճտճտում էր։ Նրան օգնության հասավ մայր արծիվը, որը բռնեց մեր նավապետին, բարձրացրեց մինչև մոտակա ամպը և այնտեղից գետը գցեց։

Բարեբախտաբար, նա լավ լողալ գիտեր և մի քանի ժամից հետո լողալով հասավ Պանրի կղզին։

Մի անտառում ես մահապատժի վկա եղա։

Կղզու բնակիչները երեք մարդ կախեցին՝ գլուխն ի վար։ խեղճերը տնքում ու լաց էին լինում։ Ես հարցրի, թե ինչու են այդքան խիստ պատժում նրանց։ Ինձ պատասխանեցին, որ դրանք ճանապարհորդ են, նոր են վերադարձել հեռավոր ճանապարհորդությունից և սարսափելի ստեր են ասում իրենց արկածների մասին։

Ես կղզու բնակիչներին գովեցի ստախոսներին այդպիսի իմաստուն պատիժ տալու համար, որովհետև ես ոչ մի խաբեություն չեմ կարող տանել և միշտ միայն ճշմարիտ բաներ եմ պատմում։

Ասենք, դուք ինքներդ էլ պետք է որ նկատած լինեք, որ իմ պատմածների մեջ ոչ մի սուտ չկա։ Ստից ես զզվում եմ ու բախտավոր եմ, որ մոտիկներս միշտ ինձ աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն են համարել։

Նավ վերադառնալով, մենք իսկույն խարիսխը բարձրացրինք և հրաշք-կղզուց հեռացանք։

Ափին աճած բոլոր ծառերը, կարծես մի ինչ-որ ազդանշանով, երկու անգամ խոնարհվեցին և նորից ուղղվեցին այնպես, կարծես թե ոչինչ չէր պատահել։

Նրանց արտասովոր սիրալիրությունից հուզված, գլխարկս հանեցի և հրաժեշտի ողջույն ուղարկեցի նրանց։

Զարմանալի քաղաքավարի ծառեր են, այնպես չէ՞։

Հրաշք բաճկոնը

Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո, այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց։

Վշտից քիչ մնաց լաց լինեմ։ Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն։

Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն։

Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում, բաճկոնս ինձ քաշում, տանում է այնտեղ, ուր գայլ կամ նապաստակ է թաքնված։

Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում։ Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում։

Ահա այդ բաճկոնն ինձ վրա է։

Դուք, կարծեմ, չեք հավատում։ Դուք ժպտում եք։ Բայց նայեցեք բաճկոնիս և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում։

Մյուս որսորդները ո՜նց կնախանձեին ինձ…