Մաթեմատիկա

1 Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

2304

2043

2034

2403

2 Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854

3 Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36

4 Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

6

7

8

9

5 Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ

9

8

7

6

  1. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր

24ր

7 Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ

112սմ

896սմ

8 Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:

1

2

3

4

9 Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10 Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ

3) 12մ

4) 3մ

11 Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:
40-10=30

12 Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):
7420-2047=5373

13 Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:       260+260-120= 400

14 Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:
(2544 − 32 · 15) − 5050 : 25=1862
32×15=480
2544-480=2064
5050:25=202
2064-202=1862

15 Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14, 23 :

16 Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
210:7×5=150
210×150=31500

17 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:
480:3=160
160-60=100
Պատ.՝100կմ/ժ

18 Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:
555

19 Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:
37+74=111

20 Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

390-180=210
210-180=30
30×2=60
Պատ.՝30, 60

 

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
Խեցգետին-համառ
Խեցգետնի հայրը-ագահ
Խեցգետնի մայրը-բարեսիրտ
Գորտեր-բամբասկոտ
Ծեր խեցգետինը-հիասթափված

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես-Մարդու կարողությունները այնքան մեծ  են՝ թե ֆիզիկական, և թե մտավոր, որ նա շատ աշխատելու դեպքում հասնում է այն ամենին ինչ ուզում է:

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:
Համառ Խեցգետինը
Խեցգետինը ճանապարհը շարունակեց և հասավ կրիային:
-Դու շատ անվախ և խիզախ Խեցգետին ես,-ասաց կրիան:
-Շնորհակալ եմ,-ասաց խեցգետինը:
-Դու փոխել ես քո մտածելակերպը և շարժվում ես առաջ:Քո բռնած ուղին քեզ հաջողություններ կբերի:
Այս ամենը լսելուց հետո խեցգետինը ավելի համարձակ շարունակեց իր ճանապարհը:Շատերը ասում են որ խեցգետինը սովորել էր խոսել մարդկային լեզվով և շփվում էր մարդկանց հետ:

մաթեմատիկա

1․ Գտի՛ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է չորս հազար երեքհարյուր յոթ թվին.

4037

4307

4703

4073

2․ Ընտրի՛ր այն թիվը, որը 360-ից փոքր է 12-ով
4320
372
348

30

3․ Քանի՞ տասնյակ կա 768 թվի մեջ:
6
76
7
68

4․ Ընտրի՛ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 876, 856, 475

4

5

7
9

5․ Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 4 կգ 61 գ < 4 կգ * 1գ

4

5

6

7

  1. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 2 օր 15 ժամը ժամերով:
    215 ժ
    39 ժ
    63 ժ

135 ժ

  1. Քառակուսու պարագիծը 132 սմ է: Գտի՛ր քառակուսու կողմի երկարությունը:

33 սմ

66 սմ

264 սմ

528 սմ

  1. Նշի՛ր այն գծապատկերը, որի 3/7 մասը ներկված է:

 

 

 

 

 

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

4

  1. Ո՞ր դատողությունն է ճշմարիտ.

 

 

 

Նվազելին կստանաս, եթե հանելիից հանես տարբերությունը:

 

 

 

Գումարելիներից մեկը մեծացնելիս, իսկ մյուսը փոքրացնելիս միևնույն միավորով, գումարը չի փոխվում:

 

 

 

0-ից տարբեր երկու հավասար թվերի քանորդը հավասար է 0-ի:

 

 

 

Թիվը 10-ով բազմապատկելիս բավական է այդ թվի գրության վերջից երկու 0 ավելացնել:

  1. Կտրեցին 12 մ երկարությամբ մետաղալարի 1/4մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:

 

 

 

3 մ

 

 

 

6 մ

 

 

 

9 մ

 

 

 

48 մ

  1. 11. Տրամագրի միջոցով տրված է օրվա տարբեր ժամերին օդի ջերմաստիճանը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի°ր, օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը:

45-15=30
Պատ.՝30

  1. Դի՛ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

94-54:6=85

  1. Հաշվի°ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի տարբերությունը:

8888-111=8777

  1. Հաշվի°ր 6532 — 5 · (1253 : 7 + 536) արտահայտության արժեքը:
    6532 — 5 · (1253 : 7 + 536)=2957
    1253:7=179
    179+536=715
    5×715=3575
    6532-3575=2957
  2. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ: 324, 524, 924, 1524, 2324:
  3. Ուղղանկյունաձև սավանի երկարությունը 220 սմ է, որը 60 սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի՛ր այդ սավանի մակերեսը:
    220-60=160
    220×160=35200
    Պատ.՝35200սմ
  4. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 63 կմ⁄ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո:
    Լուծում
    63×4=252
    564-252=312
    312:4=78
    Պատ.՝78կմ/ժ

 

 

Նույն հայտարարով կոտորակների կոտորակների հանումը և գումարումը

 

 

 

1/4+1/4=
Ցանկացած կոտորակներ որոնց հայտարարները նույնեն իրենց ընթանուր հայտարարը նոյն թիվն է:
Նույն հայտարարով կոտորակները գումարելու համար պետք է գտնել կոտորակների ընդանուր հայտարարը,գրեն կոտորակի գծի ներքևում՝ հայտարարը, իսկ վերևում գումարել կոտորակների համալիճները

 

Մաթեմատիկա


1
 Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։

6502

652

6052

6520

2 Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

10

18

19

20

3 Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

60

360

120

80

4 Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852

1

3

4

9

5 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։

45, 1230, 2465, 4180, 42321

60, 245, 870, 355, 9870, 10000

10, 100, 280, 456, 9875

90, 545, 320, 4186, 5242

6 Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։

300 դրամ

600 դրամ

900 դրամ

1200 դրամ

7 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։

3250կգ

325կգ

3205կգ

3025կգ

8 Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220

660

4

1100

193600

  1. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

6068

8

32

10 Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։

100

135

140

120

11 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։
Լուծում
360-120=240
240:3=80
Պատ.՝ 80սմ

12 Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
Լուծում
120-40=80
80×5=400
Պատ.՝400

13 Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։
Լուծում
8×7=56
56+6=62
Պատ.՝62

14 Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
8+0=8
80:5=16
Պատ.՝80

15 Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2 տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։
Լուծում
410-340=70
3×70=210
Պատ.՝210դ

16 Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։
Լուծում
7×3=21

168:21=8
Պատ.՝8

17 Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։
Լուծում
3+1=4
2400:4=600
600×3=1800
Պատ.՝1800մ