Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
    անբիծ-մաքուր, պարզ
  • Թվարկի՛ր հերոսներին և բնութագրիր նրանց։Ձուկը և Առուն,  Ձուկը կատակասեր էր:  Առուն -պարզ էր և զվարճալի:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
    Առու և Ձուկը
  • Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:
    Ես կնկարեի ձկանը,  այնուհետև ծիծաղող առվին և թե ինչպես է առուն ճանապարհ ընկնում դեպի ծով:
  • Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
    Ձուկը ասաց առվին.
    -ՈՒր ես գնում Առու:
    Առուն պատասխանեց.
    -Գնում եմ ծառերը ջրելու,  որ քաղցրահամ բերք մեզ տան: