Ուղղակի և անուղղակի խոսք

 

  1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
– Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
– Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:
Ան ուղղակի խոսք է, իսկ Բն անուղղակի խոսք:

  1. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
  2. Ա. Տղան հարցրեց.
    Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
    Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
    2. Ա. Տիգրանն ասաց.
    Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
    3. Ա. Տիգրանն ասաց.
    – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
    4. Ա. Տղան ասաց.
    Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա            սպասում են:
    Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց         ընկերները հիմա սպասում են:
    Ան ուղղակի խոսք է, իսկ Բն անուղղակի:
  3. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
    Ան ուղղակի խոսք է, իսկ Բն անուղղակի:
    Ան ուղղակի խոսք է, որովհետև Աում դրված է միջակետ և նոր տողից գծիկ:
    Բն անուղղակի խոսք է, որովհետևվ Բում դրված է ստորակետ և վերջակետով:
  4. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
  5. Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
    2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
    3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
    Լույսը ինչո՞ւ վառեցիր:
    4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
    5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
    6. Ես կարդացի և ասացի.
    Ոչինչ չեմ հասկանում:
  6. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
    8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
    Ուղղակի խոսք
    Լույսը վառե՞մ,հարցրի ես:
    Լևոնը բարկացած ձայն տվեց.
    Լույսը ինչո՞ւ վառեցիր:
    Ես կարդացի և ասացի.
    Ոչինչ չեմ հասկանում:
    Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

Անուղղակի խոսք
Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:

  1. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:
  2. Ա. Ընկերս ասաց.
    – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
    Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց         ընկերս:
    Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ       պատկերասրահ ունի:
    2. Ա. – Քեռիս ասաց.
    – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից         հեռու խոսում են իրար հետ:
    Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ      հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
    Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,        – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
  3. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
  4. Փոքրիկը խնդրեց.
    – …………………………:
    2. -……………….,- անհանգիստ ասաց իշխանը, -………….:
    3. – ……………………….., – բողոքեց տղան:
    4. – …………………………, – անհանգստացավ պապիկը:
    5. – ………………,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, – ……………:
  5. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
    ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
    բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

  1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, – ցավով ասաց նավի հրամանատարը:
    2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-             անհամբերությամբ ասաց տղան:
    3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
  2. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Դե՛, – շշնջաց ընկերս, – սեղմի՛ր կոճակը:
– Զանգն արդեն հնչե՞լ է, – զարմացա ես, – ոչինչ չեմ լսել:

  1. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, – տագնապեց նա, – հասնում է:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: – Հիմա կտեսնես:

  1. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):
  2. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
  3. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

  1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:
    2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
    3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր            մատանու քարը:
    4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
    5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը           տեսնելու:
    6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
    7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
  2. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
  3. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
    2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
    3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
    4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
    5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական             մարդկանց:
    6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
  4. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
– Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

  1. Աղվեսն ագռավին խնդրեց.
    – Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
    2. Արջն աղվեսին ասում էր.
    Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
    3. Երեխաները մտահոգվեցին.
    – Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
    4. Պապս ասաց.
    – Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
    5. Պապս ասաց.
    – Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
    6. Պապս ավելացրեց.
    – Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
  2. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
  3. Սուրհանդակն ասաց.
    Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր          ձին:
    2. Որդին խնդրեց.
    – Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:
    3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
    – Ի՛նձ էլ ձի տվեք:
    4. – Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, – հարցրեց Ալեքսանդրը:
    5. Արիստոտելն ասաց.
    – Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ         կան:
    6. – Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, – ասաց   Ալեքսանդրը:
  4. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են         նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ      ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը,    չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում, որ եթե չքներ, ձին չէն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն      արթուն կմնար:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,    տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան      նկատում են:
– Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, – հարցնում են գողերը:
– Բա ի՞նչ անեմ, – միամիտ ձևանալով ասում է տանտերը, – տունս հավաքել    տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
– Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
– Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, – մեղադրում են նրանք:
– Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, – ասում է մարդը:
– Հա՜, իշխանի ձին կարող էր, – հետ են քաշվում զորապետները:

 

 

 

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի: