Գործնական քերականություն

200. Բառակապակցություններ կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով:
Ծանոթանալ ու՞մ (մրցակցի)հետ: Ծանոթանալ ինչի՞ն (կարծիքին):
Ծանոթանալ ու՞մ (աղջիկի)հետ: Ծանոթանալ ինչի՞ն (տեսակետին):
Ծանոթանալ ու՞մ (տղայի)հետ: Ծանոթանալ ինչի՞ն (գրքին):
Ծանոթանալ ու՞մ (զբոսաշրջիկի)հետ: Ծանոթանալ ինչի՞ն (մեքենային):
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

201. Բառակապակցություններ կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականները գրելով:
Սիրահարվել ու՞մ (աղջկան): Սիրահարվել ինչի՞ն (բնությանը):
Սիրել ու՞մ (մայրիկին): Սիրել ի՞նչ (կարդալ):

202.Հիվանդ, գազան բառերին ավելացրու ի, ից, ներ, ով, ը վերջավորությանները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:
Հիվանդը իրեն վատ էր զգում:
Հիվանդից պահանջեցին նրա փաստաթղթերը:
Հիվանդներ տեղափոխվեցին այլ հիվանդանոց:
Հիվանդով հետաքրքրվում էին նրա հարազատները:
Հիվանդի վիճակը կտրուկ լավացավ:
Գազանները փաղչեցին կենթանաբանական այգուց:
Գազանից հեռու տարան երեխաներին:
Գազանի ձագուկներին տարան կենթանաբանական:
Գազանով հիացան այցելուները:
Գազանը հոշոտեց փոքրիկ նապաստակներին:

203. Կետերի փոխարեն գրիր ածանց կամ վերջավորություն բառերը:
Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում. եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը նախադասության մյուս բառերին կապվելու համար: Ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոսքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ: Բառի հիմքը վերջավորությունից  առաջ եղած մասն է:
204. Տրված բառերով կազմիր՝:
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք:
Ջուր-ջրեր, ջրալի, ջրային.
ձայն-ձայներ, անձայն, բարձրաձայն, ցածրաձայն.
ձեռք-ձեռքեր, ձեռնոց, ձեռագիր.

205. Տրված բառախմբերը համեմատիր և խմբերից յուրաքանչյուրին փորձիր անուններ տալ:
Գոյականներ
Ա. Տղա, քար, սեղան:
Ածականներ
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով նախադասություններ կազմիր:
Անտառում ձյուն է գալիս:
Գիշերն անտառային ձայները միշտ խորհրդավոր են լինում:
Անտառապահը ամբողջ գիշեր հսկում էր անտառի մուտքը:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրիր:
Պահարան-պահարանում, պահարանից,
պահակ-պահակակետ, պահոց,
խողովակներ-խողովակ, խողովակաձև, կողովակավոր,
դարակներ-դարակ, դարակում:

208. Կետերի փոխարեն գրիր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորիր: Յուրաքանչյուր բառը քանի ձև ունեցավ:
Իր բույնը հյուսել էր մեր այգում ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին ձագուկներս հանկարծ կվախենան:
ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Զագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մենքենան մոտենում էր ծովին արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապռոր, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովից հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբեղջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը  տեղ-տեղ սևացել էր:
Այդպեսի բաները սովորական գրիչով չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորիր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:
ափից, գյուղից, շենքից
շենք ափ գյուղ
գյուղին, շենքին, ափին
շենքով, գյուղով, ափով
գյուղում, շենքում:

210.Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, զրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:
Գիրքը պայուսակում է:
Գիրքը գրադարակի մեջ է:
Գիրքը հեռուստացույցի մոտ է:
Գիրքը պահարանի վրա է:
Գիրքը սեղանի վրա է:
Գիրքը աղջկա ձեռքի մեջ է:
Գիրքը աթոռի վրա է:
Գիրքը լճի մեջ է: