Ածանցների տեսակները

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:
ձյուն-ձյունոտ,
հեքիաթ-հեքիաթային,
թիվ-թվային,
բժիշկ-բժշկուհի

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-մեծական,փոքրական,հայկական
-արան-մեկուսարան,դասարան,գրադարան
-ավոր-մեղավոր,մտավոր,հանցավոր
-անոց-մեղվանոց,արջանոց,ամառանոց
-իկ-փոքրիկ,շունիկ,սիրունիկ
-ակ-մենակ,տնակ,գնդակ
4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն,անխոս,անխելք,անիմաստ
դժ-դժգոհ,դժկամ,դժբախտ
տ-տձև,տմարդի
ընդ-ընդմիշտ,ընդարձակ

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրք-ային, գրք-ից, մեքենայ-ով, քաղաք-ից, ան-գլուխ, մս-ոտ, մս-ից, քաղաք-ային, յուղ-ոտ, բախտ-ից, ան-բախտ, գլխ-ավոր, գլխ-ով, մարմն-ին, ան-մարմին:

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *