Դեկտեմբեր  ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

 Առաջին մակարդակ
Անուն*
Ազգանուն*
Դասարան*
Հարավային դպրոց-պարտեզ
Էլեկտրոնային  հասցե
lana-orduxanyan@mskh.am
1. Արփին ունի 18 խաղալիք և ամեն օր տոնածառից պիտի կախի այդ խաղալիքներից 3-ը։  Ո՞ր օրը պիտի սկսի կախել խաղալիքները, որպեսզի վերջին խաղալիքը կախի դեկտեմբերի 31-ին։
2. Արագիլների խումբը թռչում է․ մեկը՝ դիմացից, երկուսը՝ հետևից, մեկը՝ հետևից, և երկուսը՝ դիմացից, մեկը՝ երկուսի մեջտեղից, և երեքը՝ շարքով։ Իրար հետևից քանի՞ արագիլ է թռչում։
3. Երկու թվերի գումարը 330 է։  Եթե մեծ թվի միավորների կարգում գրված 0 թվանշանը ջնջենք, ստացված թիվը կլինի հավասար թվերից փոքրին։ Որո՞նք են այդ թվերը։
4. Գագիկը ավազի վրա կատարեց հինգ ցատկ ձախ ոտքով, ութ ցատկ երկու ոտքով և յոթ ցատկ աջ ոտքով։ Քանի՞ ոտնահետք մնաց ավազին։
28
5․ Սեղանին դրված էր մեկ նուռ, մեկ նարինջ և մեկ խնձոր։ Անահիտը, Շուշանը և Լիան մոտեցան սեղանին։ Նրանցից ամեն մեկը մի միրգ կերավ։ Հայտնի է, որ Անահիտին նարինջ ուտելը արգելված է, սեղանից հեռանալիս Շուշանի մատները կարմիր էին։ Ի՞նչ միրգ կերավ Լիան։
6. Շարքով դրված է ութ աթոռ։ Գագիկը նստեց սկզբից հաշված հինգերորդ աթոռին։ Դավիթը նստեց վերջից հաշված հինգերորդ աթոռին։ Քանի՞ աթոռ ազատ մնաց նրանց միջև։
7. Ձմեռ պապը բերեց 76 տուփ նվեր, նվերներից 24-ը տվեց աղջիկներին,  մնացած նվերների կեսը տվեց տղաներին։ Քանի՞ տուփ նվեր մնաց Ձմեռ պապի մոտ։
8. «Քանի՞ տարեկան է Ձեր թոռը» հարցին Ձմեռ պապը պատասխանեց․ «Եթե նրա տարքին ավելացնեք նույնքան և տարիքի կեսը, ապա թոռս կլինի 20 տարեկան»: Քանի՞ տարեկան է թոռը:
9. Քանի՞ անգամ է 5 թվանշանը հանդիպում 1-ից 106 թվերի գրության մեջ։
10. Տոնածառի լույսերը միանում և անջատվում են 2 րոպեն մեկ։ 22 րոպե հետո եղևնու լույսերը քանի՞ անգամ կհասցնեն միանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *