Գործնական քերականություն

Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:
Բոլորը մակբայ են:

  1. Ընդգծվածբառերըդուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:
շտապ դանդաղ, հաճախ, հեռու, ուշ, կրկին – այս բառերը մակբայի խմբին են պատկանում, քանի որ պատասխանում են ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞ ինչպե՞ս հարցերին:
171.Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:
Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ:

Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերը (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտարկել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք են վարում: Դրանք գիշատիչ, քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիներում բոլոր կենդանիները փախչել են քոչվոր մրջյունների բանակից:
Մինչև անգամ հսկա փիղը շտապել է գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ, քնած ճանապարհորդ, թափառաշրջիկ մրջյունները քեզանից միայն կմախք կթողնեն:

Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում (անտառ)որս անել:
Հյուրերն իջան (իջնել)պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն (զբոսնել) այգում:
Ափին (ափ)ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով(երիտասարդ):
Խառը մտքերը անտառում (անտառ)էլ հանգիստ չեն տալու (տալ)ինձ:
Նախադասությունների իմաստը կորավ:

Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:
Իշխան գոհանալ այդ խոսք և առատ վարձատրել ծերունի:
Նախադասության իմաստը կորավ:

 

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *