Սյունիքի մարզ. ընդհանուր բնութագիր

Մարզկենտրոնը՝ Կապան

Քաղաքները՝ Ագարակ, Մեղրի, Դաստակերտ, Քաջարան, Սիսիան, Գորիս

Տեսարժան վայրեր՝ Աղիտու, Զորաց Քարեր, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան,Վահանավանք, Տաթև, Տաթևի Մեծ Անապատ, Սատանի կամուրջ, Շաքի,Խնձորեսկ

Գետեր՝ Որոտան, Մեղրի, Արաքս, Ողջի, 

Հարևան պետություններ՝  Ադրբեջան, Իրան, ԼՂՀ

Հարևան մարզեր՝ Վայոց Ձոր

Լեռներ՝ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր կետը ՝Կապուտջուղ գագաթն է(3906մ). որը համարվում է ՀՀ  2-րդ ամենաբարձր կետը, Արագածից հետո:  Հայտնի են՝ Խուստուփը, Արամազդ, Ծղուկ լեռները:

Բնակչությունը ՝Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել թշնամիների արշավանքների հետևանքով: Մարզի բնական պայմանների անբարենպաստության պատճառով բնակչությունը շատ է տեղափոխվել այլ վայրեր: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Մայրենի

  1. Վերնագրել Դ հատվածը:
    Խելացի Հասանը
  2. Ի՞նչ հրաման տվեց թագավորը Հասանին:
    Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։
  3. Ի՞նչ խորամանկ քայլի դիմեց Հասանը:
    — Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը:
  4. Ինչպե՞ս վերաբերվեց թագավորը Հասանի արարքին:
    Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Հասանին հռչակեց  իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում։